«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նրանք չեն հավատում պատերազմին

Նրանք չեն հավատում պատերազմին
07.04.2013 | 17:00

ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ Մարտին Դեմփսին գտնում է, որ սպառնալիքները բնորոշ են Հյուսիսային Կորեայի մարտավարությանը: Նա ընդունում է, որ իրավիճակն անկանխատեսելի է, քանի որ Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարի քայլերը դժվար է հավարկել: Ուրբաթ օրը Հարավային Կորեայի լրատվամիջոցները տեղեկացրին, որ Փխենյանը երկու հրթիռ է տեղակայել արևելքում և ծով է դուրս բերել հակաօդային պաշտպանության համակարգեր ունեցող ռազմանավեր: Նախորդ օրն էլ Հյուսիսային Կորեան առաջարկել էր դիվանագիտական ներկայացուցչություններին թերակղզում աճող լարվածության պատճառով նկատի ունենալ հեռանալու տարբերակը, սակայն դեսպանները չեն շտապում լքել տարածքը, որովհետև, ինչպես Մարտին Դեմփսին, գտնում են, որ սպառնալիքները պատերազմի չեն վերածվի:

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ